Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիայի» դեմ պատասխան խաղի (2-1) լավագույն ֆուտբոլիստ։
Նա մեկ գոլային փոխանցում ունի իր անվան դիմաց այս խաղում:
Երկու հանդիպումների արդյունքով մադրիդցիները հաղթեցին 4-3 հաշվով։ Այսպիսով, Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչում կհանդիպեն Մադրիդի «Ռեալը» և Դորտմունդի «Բորուսիան»։ Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Ուեմբլիում։
Մադրիդի «Ռեալը» 18-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Թիմը ռեկորդային՝ 14 անգամ հաղթել է մրցաշարը։