Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարին:
Վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ:
Այսօր Գևորգ Թադևոսյանը (87 կգ) վստահ հաղթանակով մեկնարկեց մրցաշարում․ նրա մրցակիցը իտալացի Միրկո Մինգուցին էր։ Թադևոսյանը մեկնարկում 10-0 հաշվով հաղթեց իտալացի մրցակցին։
Հունահռոմեական ոճի ընտրանու կազմում մրցագորգ դուրս կգան և օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), ազատ ոճի ընտրանու կազմում՝ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):