«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կրկնել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավիի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայում մեկ թիմի կազմում ելույթների քանակով։
34-ամյա գերմանացին խաղադաշտ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ պատասխան խաղի 85-րդ րոպեին։
Այս խաղը Մյուլերի համար 151-րդն էր «Բավարիայի» կազմում Չեմպիոնների լիգայում։
Նա շրջանցեց Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասին (150 հանդիպում) և հավասարվեց «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիին (151)։ Սա մրցաշարի ռեկորդն է այս ցուցանիշով։