Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1).
«Մեզ հետ դա հաճախ է պատահել: Եվ դա նորից կրկնվեց։ Երկրպագուները, ովքեր մղում են մեզ առաջ, ֆանտաստիկ մարզադաշտը, ֆուտբոլիստները, ովքեր երբեք չեն դադարում հավատալ… Դա ուղղակի ինչ-որ կախարդական երևույթ է:
Երկրպագուները մեզ շատ օգնեցին։ Նրանք ցույց տվեցին, որ հասկանում են, թե ինչպիսի մրցաշրջան ենք մենք անցկացնում։ Նույնիսկ ես սա չէի սպասում։ Նրանք հիանալի էին: Եվ նրանք ոգեշնչեցին ֆուտբոլիստներին:
Մենք այնքան խնդիրներ ունեինք։ Այս թիմի ֆուտբոլիստներն ունեն ֆանտաստիկ ունակություններ և բնավորություն»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։