«Էվերտոնի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին մեկնաբանել է թիմի հաղթանակը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում (2-0).
«Դա զարմանալի է.․․․ «Լիվերպուլը» ցնցված էր «Էվերտոնի» ճնշումից: Ակնհայտ էր, որ «Էվերտոնը» ավելի շատ էր ցանկանում հաղթել»,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:
«Լիվերպուլը» 74 միավորով շարունակում է մնալ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում։ Թիմը բաց թողեց «Արսենալին» հասնելու հնարավորությունը (77):
Ապրիլի 27-ին «Լիվերպուլը» կխաղա «Վեսթ Հեմի» հետ, «Էվերտոնը» կհանդիպի «Բրենտֆորդի» հետ։