«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հերթական անգամ հաճոյախոսություն է արել «Բրայթոնի» իր գործընկեր Ռոբերտո դե Զերբիի հասցեին։
Հիշեցնենք, որ այսօր «քաղաքաբնակները» Անգլիայի Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակում արտագնա խաղում կխաղան «ճայերի» հետ։
«Դե Զերբիի հանդեպ իմ հիացմունքն աճում է ամեն մրցաշրջանից հետո: Ռոբերտոն հիանալի աշխատանք է կատարել և շարունակում է անել «Բրայթոնի» ղեկին»,- ասել է Գվարդիոլան նախախաղային մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք, որ Դե Զերբին ամռանը կարող է հեռանալ «Բրայթոնից»․ նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի գրանդ ակումբներ։