«Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման պատասխանել է այն հարցին, թե ինչու է սաուդյան ակումբում իր ելույթը տարբերվում «Ռեալում» ցուցադրած խաղից։
«Փաստն այն է, որ սա բոլորովին այլ թիմ է՝ այլ անունով: Ես օգնության կարիք ունեմ։ Ինձ պետք է մեկը, ով օգնի ինձ խաղադաշտում:
Ես միայնակ չեմ կարող հաղթանակ պարգևել թիմին։ Ինձ այլ ֆուտբոլիստների օգնությունն է անհրաժեշտ խաղադաշտում»,- Բենզեմայի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը։
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը «Ալ-Իթիհադ» է տեղափոխվել նախորդ ամառ Մադրիդի «Ռեալից»: Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում դարձել է 12 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։