Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շնորհավորել է իր հայրենակից Կարլոս Ալկարասին US Open-2022-ում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հիշեցնենք, որ եզրափակչում Ալկարասը 6:4, 2:6, 7:6 (7:1), 6:3 հաշվով հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին:
«Կարլոս Ալկարաս, շնորհավորում եմ «Մեծ սաղավարտի» մրցաշարում քո առաջին հաղթանակի և աշխարհի առաջին ռակետի կոչման կապակցությամբ։
Սա քո առաջին հիանալի մրցաշրջանի գագաթնակետն է, որոնք, վստահ եմ, դեռ շատ կլինեն: Կասպեր Ռուդ, լավ փորձ էր: Հպարտ եմ քեզնով. այսօր չստացվեց, բայց դա հիանալի մրցաշար և մրցաշրջան էր»,- թվիթերում գրել է Նադալը:
ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում Ալկարասը կբարձրանա առաջին տեղ։ 19-ամյա իսպանացին կդառնա աշխարհի ամենաերիտասարդ առաջին համարը պատմության մեջ։ Կարլոսի համար սա «Մեծ սաղավարտի» առաջին հաղթանակն է կարիերայում։