Եռացատկորդ Լևոն Աղասյանը հիանալի ելույթ է ունեցել Թուրքիայում կայացած Բալկանյան երկրների առաջնությունում։
Աղասյանը 16 մետր 26 սմ արդյունքով գրավել է առաջին հորիզոնականը՝ թիկունքում թողնելով Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին։
Հայաստանը մրցաշարին մասնակցում էր ութ մարզիկով։ Առաջին անգամ Բալկանյան երկրների առաջնությունն անցկացվել է 1929 թվականին, իսկ Հայաստանը խաղերին մասնակցում է 2013 թվականից։ Մրցաշարին անդամակցում է 23 երկիր։