«Միլանը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Ուիգանի» ձախ պաշտպան Էնթոնի Ռոբինսոնի նկատմամբ, հայտնում է The Sun-ը: Հաղորդվում է, որ միլանյան ակումբը պատրաստ է «Ուիգանին» 11 միլիոն եվրո առաջարկել 22-ամյա ֆուտբոլիստի համար:
«Միլանը» հետաքրքրված է նաև ձեռք բերելու «Բենֆիկայի» կիսապաշտպան Ֆլորենտինոյին։ 20-ամյա պորտուգալացու պայմանագրում նախատեսված է 100 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում, բայց «ռոսոներները» ակնկալում են համոզել «Բենֆիկային» գնել խաղացողին ավելի փոքր գումարով: