«Բարսելոնայի» ավագ ու առաջատար Լեո Մեսսին որոշել է մնալ հարազատ ակումբում:
COPE-ի եթերից հայտնի է դարձել, որ Մեսսին ակումբի նախագահ Ժոան Լապորտային հայտնել է, որ կընդունի պայմանագրի երկարաձգման առաջարկը:
Հաղորդվում է, որ պայմանագիրը կերկարաձգվի մեկ տարով՝ հետագայում ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին 4 տարվա պայմանագրի դիմաց կվաստակի 240 մլն եվրո: