«Դալլաս Մավերիկսի» առաջատար Լուկա Դոնչիչը հրաժարվել է իրեն համեմատել «Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսի հետ, ով NBA-ի վերջին տասնակյակի լավագույն խաղացողներից մեկն է համարվում։
«Ես անգամ մոտ չեմ նրան։ Ես ընդամենը 20 տարեկան եմ ու երկրորդ մրցաշրջանն եմ անցկացնում լիգայում։ Ամեն ինր կարող է պատահել, բայց ես պետք է շատ բաներ ապացուցեմ»,-Դոնչիչի խոսքերն է մեջբերում «Դալլասի» պաշտոնական կայքը։
Նախորդ մրցաշրջանի արդյունքներով Դոնչիչը ճանաչվել էր լիգայի տարվա լավագույն նորեկը։ Ընթացիկ մրցաշրջանում նա լավագույն խաղացողներից մեկն է երկրպագուների քվեարկության երկու տուրերի արդյունքներով։
Ընթացիկ մրցաշրջանում Դոնչիչը միջինը խաղում 29,6 միավոր է վաստակում, 9,7 խափանում է կատարում ու 9,0 փոխանցում։