Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը Instagram-ի իր էջում հայտնել է, որ մի քանի օրից դուրս է գալու կարանտինից։
«Մի քանի օր ևս ու մեր կարանտինը կավարտվի։ Իմ ընտանիքն ու ես լավ ենք մեզ զգում։ հուսով եմ՝ երկուշաբթի քիչ-քիչ կսկսեմ աշխատել ու պատրաստվել 2021 թվականի մրցաշրջանին»,-գրել է Խաչանովը։
Հիշեցնենք, որ Խաչանովը, նրա կինն ու երեխան վարակվել էին կորոնավիրուսով։
View this post on Instagram