«Այաքսի» և Եգիպտոսի հավաքականի նախկին հարձակվող Ահմեդ Միդոն խոսել է «Բարսելոնայում» տիրող իրավիճակի մասին, հաղորդում է Goal-ը:
«Մեսսին հայտարարում է, որ Սուարեսի հետ անարդար են վարվել: Երբ ես նման հայտարարություն արեցի «Այաքսում» խաղալու տարիներին, երբ ակումբում իրական քաոս էր տիրում, Կումանը հեռացրեց ինձ թիմից:
Իհարկե, ես չեմ համեմատվում Մեսսիի հետ, բայց Կումանի արձագանքին ծանոթանալը անչափ հետաքրքիր կլիներ»,- ասել է Միդոն:
Հիշեցնենք, որ Սուարեսն այսօր պաշտոնապես համալրեց «Աթլետիկոյի» կազմը: