Վերսկսվել է ՄԼՍ-ի 2020թ մրցաշրջանը։ Կայացան 6-րդ տուրի հանդիպումները։ Հրեշտակների քաղաքի դերբիում հանդիպեցին «Լոս Անջելեսը» և «Լոս Անջելես Գալաքսին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0։2 հաշվով։ Տատներերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Դիեգո Ռոսսին։
«Կոլամբուսը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության հասավ «Չիկագոյի» նկատմամբ։ Տանտերերի հայտացուցակում բացակայում էր Լուկաս Սելարայանը։
Նյու Յորքի դերբիում մրցեցին տեղի «ՆՅ Ռեդ Բուլն» ու «ՆՅ Սիթին»։ Տանտերերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան։
6-րդ տուրում իր առաջին հաղթանակը տարավ Դևիդ Բեքհեմի ակումբը՝ «Ինտեր Մայամին», որը 3։2 հաշվով հաղթեց «Օրլանդո Սիթիին»։
Կանադական դերբիում «Տորոնտոն» ուժեղ գտնվեց «Վանքուվերից»՝ 1-0։