ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հիացած է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խաղով: «Միլանի» 38-ամյա հարձակվողը դուբլ ձևակերպեց «Սամպդորիայի» դեմ խաղում և օգնեց իր թիմին հաղթել 4-1 հաշվով:
«Հիմա դիտում եմ «Միլանի» խաղի կրկնությունը: Ի՝նչ՜ հրաշալի խաղացող է Զլատանը: 38 տարեկան 😳😳😳 », — գրել է Մբապեն թվիթերում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իբրահիմովիչը ևս հանդես է եկել ՊՍԺ-ում, բայց Զլատանն ու Կիլանը թիմակից չեն եղել: