«Մանչեսթեր Յունայթեդի» և «Էվերթոնի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին, որն այժմ խաղացող մարզիչ է «Դերբի Քաունթիում», կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» խաղից ունեցած սպասելիքներով.
«Մանչեսթեր Սիթին» գուցե այլևս երբեք Չեմպիոնների լիգայում հաղթելու նման շանս չունենա: «Լիվերպուլը» դուրս է մնացել, «Բավարիան» կարծում եմ՝ այնքան էլ լավը չէ, որքան վերջին տարիներին, իսկ «Սիթին» առջևում է «Ռեալի» հետ դիմակայությունում:
Չեմպիոնների լիգան մրցաշար է, որում Պեպ Գվարդիոլան ամենաշատն է ցանկանում հաղթել: Սա տիտղոս է, որն անհրաժեշտ է «Մանչեսթեր Սիթիին», որպեսզի զարգացման հաջորդ քայլը կատարի:
«Էնֆիլդում» կայանալիք խաղը հսկայական նշանակություն կունենա: Սերխիո Ռամոսը բաց կթողնի խաղը որակազրկման պատճառով, ինչը մեծ կորուստ կլինի «Ռեալի» պաշտպանության համար, և ես կարծում եմ՝ «Սիթին» գոլ կխփի»,- գրել է Ռունին The Times-ի իր սյունյակում: