Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Գրեմ Սունեսը գովաբանել է «Արսենալի» կիսապաշտպան Նիկոլա Պեպեին, տեղեկացնում է The Sun-ը:
««Արսենալում հայտնվել է մի ֆուտբոլիստ, ով կարող է փոխել հանդիպման ընթացքը:
Հիշենք Անրիին. իր առաջին մրցաշրջանում ֆրանսիացին այնքան էլ տպավորիչ տեսք չուներ, բայց հետագայում նա դարձավ լոնդոնյան ակումբի լեգենդներից մեկը:
Պեպեն նման է Անրիին: Կտեսնեք, թե ինչպիսի ֆուտբոլ նա կցուցադրի հաջորդ մրցաշրջանում»,- ասել է Սունեսը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Պեպեն մասնակցել է 31 հանդիպման և դարձել ՝ 5 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: