«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը հանդես է գալու Հայաստանի ազգային հավաքականում, իր առաջին տպավորություններով կիսվել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ.
«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ:
Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»,- ասել է Բայրամյանը: