«Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվող ձեռք բերել, որպեսզի թիմը հաջորդ մրցաշրջանում պայքարի տիտղոսներիհամար:
Ըստ Mail on Sunday-ի, «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում: Իտալական ակումբի հարձակվողը ընդամենը 26 տարեկան է և իր վեցերորդ մրցաշրջանում է Ա Սերիայում, որից հինգը նա խաղացել է թուրինյան ակումբի կազմում:
Հատկանշական է, որ Անդրեան գործնականում գրեթե բաց չի թողնում իր թիմի հանդիպումները և Իտալիայի առաջնությունում «Տորինոյի» կազմում անցկացրել է 171 հանդիպում՝ խփելով 79 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում:
Թուրինյան ակումբը ցանկանում է ստանալ մոտ 70 միլիոն եվրո Բելոտտիի տեղափոխության համար: