Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան մոտ է «Բրայթոն» տեղափոխվելուն, հաղորդում է The Times-ը:
Նշվում է, որ «Բրայթոնը» Լալանայի հետ պայմանագիր կնքելու հիմնական հավակնորդն է:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ ավարտվում է այս ամռանը և այն չի երկարաձգվի:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Լալանան մասնակցել է 15 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: