Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի շրջանակում վեցնյակում տեղն ապահովելու կռիվ տվող «Նապոլին» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Պարմային»:
Առաջին խաղակեսի 48-րդ րոպեին «Նապոլիի» դարպասին նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Կապրարին: Երկրորդ խաղակեսի 9-րդ րոպեին կրկին 11 մետրանոց նշանակվեց, այս անգամ՝ հակառակ դարպասին: Նշակետից դիպուկ էր Ինսինյեն: «Նապոլիին» ավելին անել չհաջողվեց: «Պարման» 87-րդ րոպեին հերթական 11 մետրանոցը վաստակեց, և այս անգամ ևս դիպուկ էին տանտերերը: Գոլն իր անվան դիմաց գրանցեց Կուլուսևսկին: Գատուզոյի թիմը 1-2 հաշվով պարտվեց և այս տուրից հետո 56 միավորով կմնա 7-րդ հորիզոնականում:
«Պարման» 43 միավորով 10-րդն է: