«Յուվենտուսը» մոտ ժամանակներս կարող է ձեռք բերել «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի տրանսֆերը։
Ինչպես հաղորդում է իտալական մամուլը՝ ակումբն արդեն բանակցություններ է սկսել 29-ամյա ֆրանսիացու գործակալների հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լակազետին հավակնում են նաև «Ինտերն» ու «Ատլետիկոն»։
Ընթացիկ մրցաշրջանում Լակազետը «Արսենալի» կազմում բոլոր մրցաշարերի 26 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ։ Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը 48 մլն եվրո է։