«Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն մեկնաբանել է իր թիմի պարտությունը ԻԳ-ի եզրափակչում.
«Մենք դաշտ էինք դուրս եկել հաղթանակի համար, սակայն «Նապոլին» պաշտպանվում էր 11 խաղացողով, և բարդ էր մրցակցի տուգանայինի մատույցներում կամ տուգանային հրապարակում ազատ տարածություն գտնել: Նրանք շատ հավասարակշռված թիմ ունեն: Մենք փորձում էինք նաև բարձրից փոխանցումներ կատարել, սակայն այդ իրավիճակներում էլ էին նրանք զգոն:
Մենք պետք է նայենք առաջ: Առջևում «Ա» սերիայի ու ՉԼ-ի հանդիպումներ ունենք: Իհարկե, հիմա տխուր ենք, քանի որ մենք միշտ պայքարում ենք տիտղոսի համար, սակայն պետք է հիշենք, թե ինչ հրաշալի թիմ ունենք և շարունակենք հավատալ մեր ուժերին այնպես, ինչպես դադարից առաջ»,-ասել է Կուադրադոն: