«Յուվենտուսի» կոլումբացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն կերկարաձգի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է Goal-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, թուրինյան ակումբի ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2023 թվականը:
Նախորդ մրցաշրջանում Կուադրադոն «Յուվենտուսի» կազմում 40 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխացման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: