Լոնդոնի «Արսենալի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Խոսե Անտոնիո Ռեյեսի չարաբաստիկ ավտովթարը տեղի ունեցավ 2019 թվականի հունիսի 1-ին:
Ֆուտբոլիստը ավտոմեքենան վարել էր 187 կմ/ժ արագությամբ, որի հետևանքով անվադողերից մեկը պայթել էր, ինչ էլ դարձել էր վթարի հիմնական պատճառը:

Վթարի արդյունքում մահացել էր նաև Ռեյեսի զարմիկը:
Հիշեցնենք, որ Ռեյեսը «Սևիլիայի» սան էր: 2003 թվականին իսպանացին տեղափոխվեց «Արսենալ»: Լոնդոնյան ակումբի հետ Ռեյեսը հաղթեց Անգլիայի առաջնությունում ու նվաճեց Անգլիայի գավաթն ու սուպերգավաթը:
«Ռեալի» կազմում նա հաղթել է Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաև հանդես է եկել ՝ «Աթլետիկոյում», «Բենֆիկայում», «Էսպանյոլում», «Կորդոբայում»
Ռեյեսն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 21 խաղ և դարձել ՝ 4 գոլի հեղինակ