Կյանքից հեռացել է իտալական «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստ Ժոզեֆ Բուասեն, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել:
Բուասեն 2017-19 թվականներին հայտավորվել է հռոմեական ակումբի կազմում, բայց այդպես էլ ոչ մի հանդիպում չի անցկացրել «Ռոմայի» գլխավոր թիմում:
L'#ASRoma piange la scomparsa dell'ex calciatore della Primavera Joseph Bouasse Perfection e si stringe ai suoi cari in questo momento di grande dolore pic.twitter.com/oPFnzsejBr
— AS Roma (@OfficialASRoma) May 25, 2020
Նա հանդես եկավ մայրաքաղաքային ակումբի Մ 19-ի կազմում, ապա տեղափոխվեց ռումինական «Ունիվերսիտատ Կլուժ» ակումբ: