Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Դյուսելդորֆին»։
Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեց հյուրերի հարձակվող Կենան Կարամանը։ 61-րդ րոպեին Էրիկ Տոմին կրկնապատկեց «Դյուսելդորֆի» առավելությունը։
Խաղավերջում «Քյոլնը» կարողացավ խուսափել պարտությունից։ Նախ 88-րդ րոպեին հանդիպման հաշիվը կրճատեց Անտոնի Մոդեստեն։ Մրցավարի ավելացրած ժամանակի 1-ին րոպեին Ջոն Կորդոբան խփեց տանտերերի երկրորդ գնդակը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 2-2։