«Ռեալի» ֆուտբոլիստները կարող են փոխհատուցում ստանալ իրենց աշխատավարձերի կրճատման համար։
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակում «արքայական» ակումբի ֆուտբոլիստները գնացել են աշխատավարձի 10 տոկոս կրճատման։
Marca-ն հաղորդում է, որ «Ռեալի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ 720 հազարական եվրո բոնուս կստանա, եթե թիմը հաղթի Չեմպիոնների լիգայում և Լա լիգայում։
Լա լիգայի հաղթանակի համար բոնուսային գումարը կազմում է 300 հազար եվրո, մինչդեռ Չեմպիոնների լիգայի համար՝ 450 հազար։