«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին համեմատել է Անգլիայի ու Իտալիայի առաջնությունները աշխատանքային հարմարավետության առումով։
«Վստահաբար, այստեղ՝ ԱՊԼ-ում ավելի հաճելի է։ Այստեղ երկրպագուների կողմից ճնշումը քիչ է, Անգլիայում մթնոլորտն ավելի լավն է։
Ես 9 տարի անց վերադարձա Իտալիա (2009-2017 թվականներին աշխատել է արտասահմանյան ակումբներում), ու այնտեղ քիչ բան էր փոխվել։ Ճնշումը նույնն էր, երկրպագուները՝ շատ։
Իտալական ֆուտբոլը փորձում է փոխվել, բայց դժվար է երկրի մշակույթը փոխելը, որտեղ, ցավոք, դեռ հարձակվում են միմյանց վրա։
Այստեղ՝ Անգլիայում, մարդիկ տրիբունայում, ես խոսում եմ միայն մարզադաշտերի մասին, ավելի շատ հարգանք են ցուցաբերում»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։