«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի՝ «Էվերթոն» տեղափոխության հավանականության մասին։
«Խամես Ռոդրի՞գեսը։ Ես սիրում եմ նրան՝ որպես խաղացող։ Երբ ես լքեցի Մադրիդը, նա հետևեց ինձ Մյունխենում։ Երբ ես տեղափոխվեցի «Նապոլի», սկսվեցին շշուկները։ Հիմա նույնն է «Էվերթոնի» պարագայում։
Ես պետք է անկեղծ լինեմ․ ես նրան շատ եմ սիրում, բայց նա «Ռեալ Մադրիդի» խաղացող է, ու կարծում եմ՝ նա կմնա «Ռեալ Մադրիդում»»,-ասել է Անչելոտին The Guardian-ի հետ զրույցում։
Ավելի վաղ Խամեսը դժգոհություն էր հայտնել, որ անհրաժեշտ խաղաժամանակ չի ստանում «Ռեալում»։