Մադրիդի «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի վերսկսմանը։
«Բլանկոսները» մարզումային երկրորդ շաբաթը սկսել են ընդհանուր խմբի պարապմունքներով։
«Արքայական» ակումբի բոլոր ֆուտբոլիստները մարզվել են խաղադաշտում, բացի Լուկա Յովիչից և Մարիանո Դիասից։ Վերջիններս շարունակում են ապաքինվել վնասվածքից մարզասրահում։
Զինեդին Զիդանի գլխավորած թիմը վերսկսել էր մարզումները մայիսի 11-ին։




























































