«Շալկե 04-ի» կիսապաշտպան Ռեբի Մատոդոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային թիրախում:
Անգլիական գրանդը 19-ամյա վալիացու մեջ մեծ պոտենցիալ է տեսնում: Սուլշերը Մատոդոյին դիտարկում է որպես այլընտրանք, եթե ձախողվի Սանչոյի տրանսֆերը, քանի որ անգլիացի տաղանդը հնարավոր է կարիերայի շարունակման այլ տարբերակ ընտրի:
Մատոնդոն, իր հերթին, ևս հետաքրքրված է այդ տրանսֆերով և ցանկություն ունի Մանչեսթեր վերադառնալ: Ինչու՞ վերադառնալ: Քանի որ 2019 թ-ին նա «Մանչեսթեր Սիթիից» է տեղափոխվել «Շալկե 04»: