Մեկ տարի առաջ այս օրը Լոնդոնի «Չելսին» դուրս եկավ Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ։ Սեփական հարկի տակ «կապույտները» հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ հաղթեցին «Այնտրախտին»։
Հանդիպումը յուրահատուկ էր «Չելսիի» առաջատարի՝ Էդեն Ազարի համար, որը վերջին անգամ էր խաղում «Սթեմֆորդ Բրիջում» կապույտ մարզաշապիկով։ Թեպետ բելգիացու՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը դեռևս պաշտոնական չէր, սակայն արդեն ակնհայտ էր, որ Ազարը կարիերան շարունակելու է Մադրիդում։
Լոնդոնյան թիմի երկրպագուները, ինչպես հարկն է, հրաժեշտ տվեցին Ազարին «Սթեմֆորդ Բրիջում»։ «Չելսիի» կազմում տնային վերջում խաղում Ազարը գոլային փոխանցում կատարեց Ռուբեն Լոֆտուս-Չիկին, իսկ հետխաղյա հարվածաշարում դիպուկ հարվածեց։




Ամռանը Ազարը 100 միլիոն եվրոյի դիմաց «Չելսիից» տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։