Իսպանական «Խետաֆեի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը, որը երկար տարիներ հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», նշել է իր դիրքում պատմության լավագույն ֆուտբոլիստին։
34-ամյա իսպանացին ընտրել է Դանի Ալվեսին՝ նրան գերադասելով Կաֆուից, Ֆիլիպ Լամից, Խավիեր Զանետիից, Աշրաֆ Հակիմիից, Մայկոնից, Ջոշուա Կիմիխից և անցյալի ու ներկայի այլ աստղերից, այդ թվում՝ հենց իրենից։
«Ես մեծ հաճույքով կվերցնի Դանի Ալվեսի շատ որակներ, ուստի թող լինի նա»,- հայտարարել է «սերուցքայինների» նախկին ավագն ու Չեմպիոնների լիգայի վեցակի հաղթողը, որի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հավելենք, որ Դանի Ալվեսն առավել հայտնի է կատալոնական «Բարսելոնայում» իր ելույթներով, սակայն պաշտպանել է նաև «Սևիլյայի», «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի գույները։ Բրազիլացին կարիերան ավարտել է 2023 թվականի սկզբին։




























































