Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդոն պատմել է, թե ինչ դեր է խաղացել ֆինանսական գործոնը 1997 թվականին «Բարսելոնայից» «Ինտեր» տեղափոխվելու որոշման հարցում։
««Բարսելոնայի» հետ պայմանագրով ես ստանում էի տարեկան 2 միլիոն եվրո։ «Ինտերն» ինձ առաջարկեց տարեկան 8 միլիոն եվրո։ Այդ պատճառով էլ տեղափոխվեցի «Ինտեր»»,- Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հավելենք, որ բրազիլացին կատալոնական ակումբի կազմում անցկացրել է ընդամենը մեկ մրցաշրջան՝ 49 պաշտոնական խաղում դառնալով 47 գոլի հեղինակ։
«Ներաձուրիների» գույները Ռոնալդոն պաշտպանել է մինչև 2002 թվականի ամառը, որից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև նիդերլանդական ՊՍՎ-ում, բրազիլական «Կորինտիանսում» և իտալական «Միլանում»։


























































