Լրագրող Ռուբեն Կանյիսարեսը հայտարարել է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդի հայրը՝ Ալֆ-Ինգեն, ամեն ինչ անում է, որպեսզի որդին տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
«Կարող եմ ասել, որ նրա պայմանագրով նախատեսված հրաժարագինը շատ ավելի փոքր է, քան մենք երկար ժամանակ կարծում էինք. խոսքը 100-ից 150 միլիոնի մասին է։ Նրա հայրն արդեն բազմիցս եղել է «Բեռնաբեուի» տրիբունաներում, և նա ամենևին էլ հիմար չէ։ Իսկ այն ճանապարհը, որով նա ցանկանում է առաջնորդել որդուն, տանում է դեպի «Ռեալ»։ Սա հստակ տեղեկություն է, թեև թիմի ներկայիս կազմը հաշվի առնելով՝ ինձ համար դժվար է Հալանդին պատկերացնել այնտեղ»,- հայտարարել է Կանյիսարեսը։
Հավելենք, որ Հալանդը 2025 թվականի հունվարին երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ մինչև 2034 թվականը։


























































