ՉԼ 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 5–րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Նապոլիին»։
55–րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Ռասմուս Հոյլունդը, քիչ անց լուսատախտակին հավասարությունը վերականգնեց Այուբ Բուադին։ 76–րդ րոպեին Նոա Լանգը նորից հյուրերին առաջ մղեց հաշվի մեջ, սակայն Մարեսկայի թիմին պարտությունից օգնեց խուսափել Ռայան Չերկին։
Այս հանդիպումից հետո Մաքս Ալեգրիի թիմը 4 միավորով 27–րդն է մրցաշարային աղյուսակում, Էնցո Մարեսկայի թիմը՝ 10 միավորով 6–րդը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող «Սլովան»–«Բետիս» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 0–2 հաշվով․ իսպանական թիմի կազմում դուբլ գրանցեց Կուչո Հերնանդեսը։ «Սլովանի» մեկնարկային կազմում էր Տիգրան Բարսեղյանը, ով փոխարինվեց 85–րդ րոպեին։
Սլավակիայի գործող չեմպիոնը 5 հանդիպումից հետո դեռ միավոր չունի իր ակտիվում և եզրափակում է աղյուսակը։ Իսպանական ակումբը 12 միավորով 4–րդն է աղյուսակում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Մեկ այլ հանդիպմանը «Ֆեյենորդը» սեփական հարկի տակ զիջեց «Պորտուին» 0–1 հաշվով։
Մրցաշարային աղյուսակը՝

























































