«Չելմսֆորդ Սիթիի» ավագ Քաու Մայլին տարօրինակ վնասվածք է ստացել մարզման ժամանակ: 31-ամյա կիսապաշտպանը վնասել է կոճը՝ ընկնելով գորշուկի (փորսուղ) փորած բույնի մեջ։
«Բոլորն ինձ ասում են, որ այս պատմությունը վիրուսային է դարձել, բայց ես ճշմարտությունն ասացի. նա ընկավ գորշուկի անցքի մեջ: Սկզբում ինձ ասացին, որ դա աղվեսի բույն է, բայց մեր մարզադաշտի անձնակազմից հաստատեցիվ, որ դա գորշուկի բույն է:
Հիմա մենք պետք է համոզվենք, որ մարզումից առաջ բոլոր նման անցքերը չեզոքացվել են», — ասել է գլխավոր մարզիչ Մարկ Քուփերը։
Դեպքի պատճառով Մայլին բաց թողեց Անգլիայի վեցերորդ դիվիզիոնի հանդիպումը «Ուոլթոն ընդ Հերշեմի» (2-2) դեմ։


























































