ESPN-ը հրապարակել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Ցուցակը գլխավորել է Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։
Երկրորդ տեղը զբաղեցրել է անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը, ով հանդես է գալիս «Ռեալ Մադրիդում»։ Եռյակը եզրափակել է «Բավարիայի» վինգեր Մայքլ Օլիսեն։
Տասնյակում ընդգրկվել են նաև հետևյալ ֆուտբոլիստները՝ Ռաֆինյա («Բարսելոնա»), Հարի Քեյն («Բավարիա»), Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), Դեկլան Ռայս («Արսենալ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»), Պեդրի («Բարսելոնա») և Վիտինյա («ՊՍԺ»)։
Հիշեցնենք, որ Քեյնը «Ոսկե գնդակի» 2026 թվականի մրցանակակիրն է։


























































