«Տոտենհեմի» պաշտպան Պեդրո Պորոն ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Իսպանացի ֆուտբոլիստը դիտարկում է Անգլիայի Պրեմիեր լիգայից հեռանալու տարբերակը, իսկ կատալոնական ակումբը նրա նախընտրելի ուղղությունն է։
Սակայն հնարավոր գործարքի գլխավոր խոչընդոտը տրանսֆերային արժեքն է։ «Տոտենհեմը» Պորոյի համար պահանջում է 70 միլիոն եվրո, մինչդեռ «Բարսելոնան» պատրաստ չէ այդքան գումար վճարել և ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է առավելագույնը 50 միլիոն եվրո։
Այսպիսով, կողմերի ֆինանսական պահանջների տարբերությունը կարող է բարդացնել 27-ամյա պաշտպանի տեղափոխությունը կատալոնական ակումբ։


























































