Այսօր նոյեմբերի 12-ին, ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսի ընտրանուն։
Հյուրերի կազմում իր նորամուտը կնշի «Փյունիկի» հարձակվող Յասոնաս Պիկիսը, ով առաջին անգամ է հրավիրվել Կիպրոսի հավաքական։
Նա այսօրվա հանդիպման մեկանարկային կազմում է։
Նշենք, որ Պիկիսը նախկինում ելույթ է ունեցել Կիպրոսի Մ-17 և Մ-21 տարեկանների հավաքականներում՝ վերջինիս կազմում անցկացրած 7 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։
Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Յասոնասը 13 հանդիպումներում դարձել է 9 գոլի հեղինակ։


























































