ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 4–րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել է պորտուգալական «Տորենսեին»։
Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին հաշիվը 1–1 է։
Հանդիպման 13–րդ րոպեին տանտերերի հարձակվող Ագիրեն բացեց հաշիվը։ Սակայն 25–րդ րոպեին Կուբան ներկայացնող ֆուտբոլիստը կարմիր քարտ ստացավ․ պորտուգալական թիմը մնաց 10 հոգով։
Մինչ ընդմիջման գնալը, 41–րդ րոպեին, երևանյան թիմի ֆուտբոլիստները հավասարացրին հաշիվը․ Շաղոյանի փոխանցումից աչքի ընկավ Մուրադյանը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
























































