ԵԼ լիգայի փուլի 4–րդ տուրի շրջանակում «Բորնմութը» մրցակցի հարկի տակ հանդիպեց Պրահայի «Սպարտայի» հետ։
Առաջին խաղակեսից հետո Պրահան ներկայացնող թիմը հաղթում էր 1–0 հաշվով Սիգնատեի գոլի շնորհիվ։ Սակայն երկրորդ խաղակեսում անգլիական թիմը երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը․ գոլերով աչքի ընկան Ադամսը, Էվանիլսոնը և Ռայանը։
Այս հանդիպումից հետո «Բորնմութը» ունի 100 տոկոսանոց արդյունք և 12 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Չեխական թիմը 4 միավորով 19–րդն է։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։

«Լիոնը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 1–1 հաշվով։ Օսկարսոնի գոլին հյուրերը պատասխանեցին Տոլիսոյի գոլով։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող հանդիպումների արդյունքները․
«Լիլեստրյոմ» — «Վիկտորիա» / 0-1
«Նեյմիգեն» — «Օմոնիա» / 3-1
Մրցաշարային աղյուսակը
























































