Նիդերլանդցի մարզիչ Էրիկ տեն Հագը գնահատել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայիս մարզավիճակը։
«Վերջին 7–8 տարիներին նա պարզապես չի ցուցադրում անհրաժեշտ մակարդակը։ «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո նրա համար ամեն ինչ ավարտված էր։
Եթե նա այլևս ի վիճակի չէ իրեն ստիպել առավելագույն ջանքեր գործադրել, ամեն օր ամբողջությամբ նվիրվել գործին և յուրաքանչյուր մարզման ժամանակ աշխատել առավելագույն ինտենսիվությամբ՝ մարզավիճակ ձեռք բերելու համար, ապա… Եթե մարզավիճակում չես, Պրեմիեր լիգայում, Չեմպիոնների լիգայում կամ Պորտուգալիայի հավաքականում պարզապես շանսեր չունես»,- ESPN-ին տված հարցազրույցում ասել է տեն Հագը։
Ընթացիկ մրցաշրջանում 41-ամյա Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 12 հանդիպումներում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։



























































