Գերմանական Բունդեսլիգայի 8–րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիային»։
Առաջին խաղակեսում ոբ Բելինգհեմի գոլը չեղարկվեց VAR համակարգի վերանայումից հետո, իսկ մեկ րոպե անց Կոնրադ Լայմերը խլեց գնդակը մրցակցից և բացեց խաղի հաշիվը մյունխենյան թիմի համար։
Մյունխենի «Բավարիան» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում երկու հարկադրված փոփոխություն է կատարել։ Հանդիպման 25-րդ րոպեին կիսապաշտպան Իսմայել Սայբարին վնասվածք է ստացել մրցակցի դարպասապահ Գրեգոր Կոբելի հետ բախման հետևանքով։ 29-րդ րոպեին նրան փոխարինել է Նաթանիել Բրաունը։ Երկու րոպե անց վնասվածքի պատճառով խաղադաշտը լքել է նաև «Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին։ Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Յոսիպ Ստանիշիչ։

Երկրորդ խաղակեսում տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որը սակայն չիրացրեց Հարի Քեյնը։ Րոպեներ անց Սերու Գիրասեն հավասարեցրեց հաշիվը՝ 1–1։ Սակայն քիչ անց մյունխենյան թիմը նորից հայտնվեց հաղթողի դերում․ աչքի ընկավ Դայո Ուպամեկանոն։ 89–րդ րոպեին դորտմունդիները Ֆաբիո Սիլվայի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը՝ 2–2։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպումից հետո «Բավարիան» 18 միավորով առաջինն է մրցաշարային աղյուսակում, «Բորուսիան» նույնքան միավոր ունի և կիսում է առաջին տեղը մյունխենցիների հետ։
Մրցաշարային աղյուսակը՝




























































