ԵԼ լիգայի փուլի երկրորդ տուրի շրջանակում «Միլանը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Զալցբուրգի» հետ։
Առաջին խաղակեսում հոյւրերն արդեն ունեին 2 գնդակի առավելություն․ իր ակտիվում դուբլ էր գրանցել Ալֆաջիո Սիսեն։ Երկրորդ խաղակեսում երիտասարդ իտալացին արդեն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Ամորիմի թիմի առավելությունն էլ ավելի մեծացրեց Գոնսալու Ռամուշը։ 4-0, և միլանյան ակումբն առաջին հաղթանակն է տոնում Եվրոպա լիգայի այս մրցաշրջանում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

«Բայերը» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց լեհական «Լեխի» հետ և հաղթեց 4-0 հաշվով։ Դուբլ գրանցեց Պատրիկ Շիկը, ևս մեկ անգամ աչքի ընկան Տիլմանը և Մազան։ Գերմանական ակումբը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ԵԼ-ի այս մրցաշրջանում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող հանդիպումների արդյունքները․
«Ալկմար» — «Բեր Շիվա» / 2-1
«Ցելյե» — «Օմոնիա» / 0-3
Մրցաշարային աղյուսակը


























































