«Նյուքասլը» հետաքրքրված է «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեի տրանսֆերով: «Կաչաղակները» դարձել են Պրեմիեր լիգայի հերթական ակումբը, որը հավակնում է ֆուտբոլիստին:
Բացի «Նյուքասլից», Կեսիեին ցանկանում է իրենց շարքերում տեսնել «Արսենալը», «Տոտենհեմը», «Վեսթ Հեմը» և «Վուլվերհեմփթոնը», հայտնում է MilanNews24-ը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կեսյեն կարող է տեղափոխվել «Նապոլի»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն առաջնային տարբերակ է հանդիսանում «Նյուքասլի Յունայթեդի» նոր սեփականատերերի համար: 48-ամյա մասնագետին տարեկան 19 մլն ֆունտ աշխատավարձով պայմանագիր է առաջարկվել (21,7 մլն եվրո): Այս մասին հայտնում է Sky Sports-ը: