Չեմպիոնների լիգայի խաղարկության 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի երկրորդ տուրում Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» չկարողացավ հաղթել բելգիական «Բրյուգեին»։
Միլանյան ակումբը սեփական հարկի տակ պարտվեց 3:4 հաշվով։ Բելգիական ակումբի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Նիկոլո Տրեզոլդին, մեկ անգամ աչքի ընկավ Ռոմեո Վերմանը։ Փայլուն հանդիպում անցկացրեց Կառլուշ Ֆորբշը, որը երեք գոլային փոխանցման հեղինակ դարձավ։
«Ինտերի» կազմում դուբլ ձևակերպեց Լաուտարո Մարտինեսը, երկրորդ խաղակեսի վերջնամասում հաշվի տարբերությունը կրճատեց Անժ-Յոհան Բոնին։
«Ներաձուրիների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին։
Սա երկրորդ անընդմեջ պարտությունն էր Կրիստիան Կիվուի գլխավորած թիմի համար։ «Ինտերն» այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 28-րդ հորիզոնականը։ Բելգիական ակումբը 3 միավորով 18-րդ տեղում է։
Հիշեցնենք, որ հաջորդ տուրում «Ինտերը» հոկտեմբերի 21-ին սեփական հարկի տակ կմրցի Դոնեցկի «Շախտյորի», իսկ «Բրյուգեն»՝ «Լանսի» հետ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































