Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի՝ Պրո Լիգայի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի հավաքականի և «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։
«Հայկական յուրահատուկ ներկայություն․․․ Սպերցյանի հեղինակած 3 գոլային փոխանցում»,- մակագրել է տեսանյութը լիգայի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Էդուարդն այս ամառ է «Կրասնոդարից» տեղափոխվել «Ալ-Ահլի»։




























































